Մի երևույթ կա, որի հետ երբեք չեմ կարող հաշտվել, դա հիվանդ երեխաների և կարիքավոր մարդկանց հաշվին սեփական փիարը կառուցող աստղերն են: Բարեգործությունը դարձրել են մենաշնորհ ու ամեն րոպե շոու են կազմակերպում` իրենց մեծահոգի ու բարի զգալով: Այդ ոլորտում ամենաակտիվը «Հայաստանի մայրիկներ» կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանն է, ով չես հասկանում՝ երեխաներին է օգնում, թե աստղերի հետ ընկերանալու ճանապարհներ փնտրում: Հիմա կմտածեք այս անսիրտն ով է, որ երեխաներին օգնողների մասին վատ է արտահայտվում, բայց ինքներդ տեսեք, այս բարի մայրիկը առիթը բաց չի թողնում Նազենիի, Սոֆիի, Քրիստինե Պեպելյանի, Ավետ Բարսեղյանի կողքին հայտնվելու: Իսկ իր կազմակերպության գործունեությունը լուսաբանում է միայն այս աստղերի առանցքի շուրջ: Նազենի, բարի հրեշտակ, եկավ և օգնեց, Քրիստինե, միշտ մեր կողքին, Սոֆիի մասին խոսքերն ավելորդ են.... Զզվելի եք դուք, հերիք չի խեղճ երեխաներին սրա-նրա գիրկը դնեք, միայն նկարելու ու ձեր «իմիջը» բարձրացնելու համար: Ի՞նչ կարիք կա նրանց ամեն քայլը նկարել ու ֆեյսբուքում տեղադրել, մի սրտաճմլիկ մեկնաբանությամբ էլ մեր սրտերը հուզել: Նազենին ու Սոֆին օգնում են, լավ է, թող որ մենք չիմանանք այդ մասին, դուք և երեխայի ծնողները իմացեք, բավական է: Եվ կարծում եմ՝ նրանք գտել են իրենց կյանքում ու նման էժանագին ձևով ինքնահաստատվելու կարիք չունեն: