ArmnewsTV.am-ը գրում է.
Մինվոդիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով տասնյակ հայեր կարող են հայտնվել բանտում: Սպանության համար ձերբակալված 33 հայերից 27-ին առաջադրվել է խուլիգանության ամենածանր բնույթի մեղադրանք:
Տեղի հայերը կոչ են անում արդար քննություն իրականացնել և յուրաքանչյուրին պատժել` ըստ արարքի, ոչ թե բոլորին դատել միևնույն լույսի ներքո: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի երեկոյանՄինվոդիի սրճարաններից մեկում: Վիճաբանության ժամանակ Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը շշով հարվածել են սրճարանի այցելու Ռոման Սավչենկոյի գլխին: Նրան և իր ընկերներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղից Սավչենկոյի ընկերը զանգահարել է դեպքի մասնակից մի հայի ու հայհոյել: Հայերի խումբը ներխուժել է հիվանդանոց և ծեծելով սպանել ադրբեջանական արմատներով Անատոլի Լարինովին: Նախաքննությունը շարունակվում է: Դատական նիստի օրը հայտնի չէ:
Տեսանյութը՝ այստեղ