1in.am-ը գրում է․

ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան նշել է, որ հիանալի հարաբերություններ է պահպանում «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի հետ, չնայած չի հասկացել, թե ինչու են Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապը վստահել երիտասարդ հարձակվողին:
«Ես խոսում եմ մաքուր խղճով: Պարզապես պետք է պարզաբանեի որոշ հանգամանքներ: Դունգայի և Նեյմարի հետ նորմալ հարաբերություններ եմ պահպանում: Նեյմարը հասկացել է իմ նպատակները:
Ցավում եմ ստեղծված իրավիճակի համար: Նեյմարն ինձ համար փոքր եղբոր նման է, և դա չի փոխվի: Մեր հիանալի հարաբերությունները կշարունակվեն»,- Mirror-ը մեջբերում է Տիագո Սիլվայի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1483415.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել