Nimesil-ի չարաշահումը վտանգավոր էArmnewstv.am-ը գրում է․

Թվում է` բարձր ջերմությունն ու գլխացավերը վտանգավոր չեն ու մասնագետի դիմելու փոխարեն կարելի է ինքնաբուժությամբ զբաղվել` ամենահեշտ ու հարմար տարբերակը: Առանց դեղատոմսի ու բժշկի ցուցումի, դեղատներից վերցնում ենք մեծ արդյունավետություն ունեցող դեղորայք ու առանց հակացուցումային թերթիկը կարդալու` ընդունում տարբեր չափաբաժիններով: Որպես լավագույն ցավազրկող ու ջերմիջեցնող` նախընտրելով Nimesil-ը:

Ուշադրություն` այս դեղամիջոցը լյարդի գլխավոր թշնամին է: Միայն առաջին հայացքից է օգտակար թվում: Դրա չարաշահումը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Նույնիսկ արտադրող երկրում այն խիստ հսկողության տակ է: Դեղամիջոցը դեղատները պետք է բաց թողնեն միայն դեղատոմսով, մինչդեռ այն ազատ վաճառքում է: Nimesil-ը, որպես ուժեղ ցավազրկող, շատ հաճախ նշանակում են հենց բժիշկները` հիմնականում ստոմատոլոգները: Ուրեմն, ինչու են բժիշկները խորհուրդ տալիս վտանգավոր դեղ օգտագործել: Մասնագետի խոսքով` նշանակողները գուցե այդ դեղորայքը լավ չեն ուսումնասիրել:

Այս դեղորայքի պարբերական օգտագործումը կարճ ժամանակահատվածում ցույց կտա տոքսիկ ազդեցությունը: Դրա համար պետք է խուսափել դեղամիջոցից և անհրաժեշտության դեպքում օգտագործել փոխարինող հաբեր: Nimesil-ը պետք է ընդունել քիչ ու հազվադեպ:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել