«Հայկական Ժամանակ»-ը հայտնում է. «ՀԱԿ ներկայացուցիչ Ս.Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք և երթ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Իրազեկումներ է ներկայացրել նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգության» իրազեկումները դեկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին են: Ավելի վաղ Մարտիրոսյանն իրազեկումներ էր ներկայացրել նոյեմբերի 21-ից 30-ը Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել