Այս տարվա հունիսին պաղեստինցիները երեք դպրոցական հրեաների էին առևանգել: Լուրն իմանալուն պես Իսրայելի բանակը մի ժամ հետո մարտական պատրաստվածության բերվեց, երկրի վարչապետ Նաթանյահուն մեկ առ մեկ զանգեց առևանգվածների ծնողներին, երդվեց, որ ամեն ինչ կանի նրանց երեխաներին վերադարձնելու համար:
Այդ երեք հոգու համար Իսրայելի բանակը մտավ Պաղեստինի տարածքը, ուղղակի տակն ու վրա արեց գրեթե բոլոր բնակավայրերը, ձերբակալեց մի երկու հարյուր հոգու, այդ թվում՝ Պաղեստինի խորհրդարանի ղեկավար Աբդել Ազիզին: Առևանգման մեջ կասկածվողների ընտանիքներին տեղյակ պահեցին, որ նրանց տները հիմնահատակ ավիրվելու են: Ու ավիրեցին: Ու ոչ միայն նրանց տները: 
Ընդամենը երեք հոգու համար: Բայց Իսրայելը այդպես թանկ է գնահատում իր քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել