Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ. ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց` սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/724027084352288?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել