1in.am-ը գրում է․
10 վայրկյան համբուրվելու դեպքում մեկ զուգընկերոջից մյուսին է փոխանցվում 80 մլն մանրէ՝ պնդում են գիտնականները: Բացի այդ՝ այն մարդկանց բերանի խոռոչում, ովքեր օրվա ընթացքում ամենաքիչը համբուրվում են ինն անգամ, ապրում է մանրէների նույն «համայնքը»: Նոր հետազոտության արդյունքները ներկայացվել են Microbiome ամսագրում:
Հոլանդացի գիտնականները հետազոտել են 21 զույգի: Կամավորներին խնդրել են ասել, թե որքան հաճախ ու երկար են իրենք համբուրվում: Նրանցից նաև վերցրել են բերանի խոռոչի անալիզ:
Որքան հաճախ են համբուրվում զույգերը, այնքան նույնականացվում է նրանց թքի միկրոբիոմը: Ամբողջական նմանություն ապահովում է օրական 9 սիրային համբույրը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1482455.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



