ՎԹուրքիայում այժմ էլ քննարկում են Վանա լճի անվանափոխության հարցը:
Ինչպես փոխանցում է թուրքական TRT հեռուստաալիքը, Վանա լճի անվանափոխությունն են ցանկանում Բիթլիս նահանգի բնակիչների մեծամասնությունը:
Վանա լիճը գտնվում է ներկայիս Թուրքիայի Բիթլիս և Վան նահանգների միջև: Վանա լճի 65 տոկոսը մտնում է Բիթլիս նահանգի կազմի մեջ: Այս պատճառով Բիթլիսի բնակիչները պահանջում են, որպեսզի լճի անունը փոխվի:
Բիթլիսի բնակիչների մեծ մասը ցանկանում է, որպեսզի Վանա լճին դրվի «Թաթվանի ծով» («Դատվանի ծով») անվանումը: Տեղի պաշտոնյաները նշում են, թե «Թաթվանի ծովը» («Դատվանի ծով»)պատահական չի ընտրված, քանի որ «ունի պատմական հիմք» և «տարբեր աղբյուրներ Վանա լիճն այսպես են կոչել»:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել