Արդեն որերորդ անգամ է նկատում եմ, թե ինչպես է ցուցամոլությունը տարել Ֆուլ Հուսի դերասան Միհրան Ծառուկյանին։ Էս տղեն մեռավ ամեն պատեհ անպատեհ առիթով ցուցադրել իրա iPhone 6-ը։ Դե հասկացանք էլի, Ամերիկա գնացող եկող ընկերներ ունեք, դե հերիք ա... Ինչպես ասում են, եթե ինչ-որ մեկը խնձորի վերջին մոդելն է օգտագործում, պետք չէ նրան խնդրել որ ցույց տա, մի երկու րոպե կողքը նստեք ու նա աչքներդ կմցնի։ Բայց Միհրան Ծառուկյանը հեռուստատեսությամբ է որոշել աչքներս կոխել իր գնումը։ Շնորհավոր Միհրան ջան, անփորձանք օգտագործես, հազարը մաշես, բոլորը տեսան արդեն, կարող ես այլևս բոլոր ժեստերում չօգտագործել, որովհետև բոլոր դիրքերով տեսել ենք արդեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել