Շնորհավորում եմ մեր բանակին ու ժողովրդին տոնի առթիվ: Ցանկանում եմ անձնական երջանկություն և աշխատանքային ձեռքբերումներ: Հայոց ռազմական բժշկությունը, ինչպես հայոց բանակը, ունեն պատմական արմատներ ու ավանդույթներ։ Ճակատագրի բերումով՝ հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում ժողովրդի բնականոն և օրինաչափ զարգացումը խաթարվել է, սակայն հայ մարդը, այնուամենայնիվ, իր արյան ու գենի մեջ կրել է նախնյաց մշակույթը, հակումները, փորձառությունը։ Թերևս դա էր պատճառը, որ թեև մեկնարկային հնարավորություններով մենք զիջում էինք հարևան երկրներին, բայց կարողացանք ստեղծել տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Նույնը վերաբերում է նաև ռազմական բժշկությանը։ Հայ բժիշկների համբավը դուրս է եկել երկրի սահմաններից, ու երբեմն նրանց օգնությանն են դիմել նաև օտարները։ Ռազմական բժշկությունն սկսել է ձևավորվել ազգային բանակի կազմավորումից առաջ, ազատագրական պայքարի օրերին, երբ բժիշկ-կամավորականները մեկնում էին ճակատ։ Նրանք անդամագրվում էին ազատագրական ջոկատներին և զինվորներին ու ռազմիկներին օգնելու համար օգտագործում էին բոլոր հնարավորությունները։ ԶՈՒ ՌԲ ծառայությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում: Ես հպարտանում եմ իմ գործընկերներով և վստահ եմ, որ նրանք միշտ կանգնած են բանակի թիկունքին: Հազարավոր փրկված կյանք, տասնյակ հազարավոր բուժված հիվանդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել