Հայաստանը` ցիկլոնային ազդեցության գոտումArmnewstv.am-ը գրում է․

Այսօրվանից Հայաստանը գտնվելու է ցիկլոնային ազդեցության գոտում, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ. լեռնային շրջաններում ձյան տեսքով, իսկ նախալեռնային ու հովտային գոտիներում անձրևի: Նոյեմբերի 18-ից ցիկլոնը կսկսի թուլանալ և տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում: Նոյեմբերի 19-ին Հայաստանի տարացքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2- 4 աստիճան, լեռնային շրջաններում` 4-6աստիճան: Հաջորդ օրերի ընթացքում ջերմաստիճանի էական տատանում չի սպասվում: Նոյեմբերի 16-18-ը լեռնային գոտիներում օդի ջերմաստիճանի անկումը կարտահայտվի հիմնականում մառախուղով և ցածր տեսանելիությամբ: Նոյեմբերի 5-ից մինչև այսօր Հայաստանը գտնվել է հզոր անտիցիկլոնային ազդեցության գոտում, որն ապահովել է անամպ և առանց տեղումների եղանակ, իսկ այսօրվանից անտիցիկլոնը քայքայվում է, միջերկրական ծովից Հայաստան են թափանցում ցիկլոնային հոսանքներ:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել