Armnewstv.am-ը գրում է․
Սևանի ափին թռչուններ չեն, որ սավառնում են։ Հանգստյան օրը մարդիկ հավաքվել են դաշտերում, մանկության օրերի խաղն այստեղ կիրակնօրյա զբաղմունքն է: Հավաքվածներն օդապարուկների շքերթ են կազմակերպել։ Միտքը ծագեց Սեմի մոտ, որ ընտանիքները տարվա մեջ գոնե մեկ օր հավաքվեն ու օդապարուկով ժամանակ անցկացնեն։ Երկնքին նայելը հաճելի է, թղթե ինքնաթիռին նայելը հիշողությունն է թարմացնում, քամու ուղղությամբ վազելը կտրում կենցաղից: Բոլոր եկածների հետ ճամբարի ղեկավարն իր տպավորությամբ է կիսվում:
Սա ամենաբոց միտքն էր։ Այսպես մեկնաբանեց «Օսըմ» հիմնադրամը, որն ամեն ամիս մրցույթ է հայտարարում՝ հետաքրքիր մտքեր ու առաջարկներ ունեցողների համար և տալիս պարգևավճար` 1000 դոլար։ Այս անգամ հաղթեց Սեմը:
Երկնքում սիրողական օդապարուկների կողքին օլիմպիականն է, ուշադրության կենտրոնում ցուցադրականը։ 10 տարեկան հսկային պահում են որպես նմուշ: Ցանկացողները սովորում են փոքրերի վրա: Այս մարզաձևը զարգանում է հատկապես Շիրակում, գյումրեցիները հավաքվել ու հասարակական կազմակերպություն են ստեղծել։ Կայբորդինգն աշխարհում մեծ ճանաչում ունի, մրցաշարեր են անցկացվում, եվրոպական ու ամերիկյան երկրներում պրոֆեսիոնալ մարզաձև է դարձել։ Նախաձեռնողների նպատակն է, որ Հայաստանում էլ օդապարուկի միջոցառումը վերածվի ավանդական տոնի:
Տեսանյութն՝ այստեղ