Հայկական կրթական համակարգի խթանման հարցում իր կարևոր դերն է խաղում Դիլիջանի դպրոցը, որը նորովի է ներկայացնում Հայաստաանի կրթական համակարգն աշխարհում՝ ապահովելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան։ Նման կրթօջախի առկայությունը թույլ է տալիս Հայաստանում վերապատրաստել միջազգային մակարդակի ուսուցիչներ, և դրանով իսկ բարձրացնել մեր երկրում դասավանդող ուսուցիչների գիտական մակարդակը: Նման դպրոցը նաև բերում է նոր ուղղություն մեր աշխատաշուկայում: Միջազգային կրթական ասպարեզում ունենալ լավ կրթված մասնագետներ, որոնց գիտելիքների մակարդակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, նշանակում է ուղղակիորեն ազդել երկրի տնտեսության վրա: Նոր և որակյալ կադրերը չեն կարող չնպաստել երկրի զարգացմանը:
Սակայն դպրոցի բացումը ոչ միայն կարևոր էր կրթական առումով, այլ նաև հնարավորություն է տալիս որոշ չափով բարելավել նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացնել Դիլիջան քաղաքի՝ դպրոցին սպասարկող համապատասխան ենթակառուցվածքները, իրականացնել այդ ենթակառուցվածքների բարելավման պետական ու մասնավոր լայնածավալ սոցիալական ծրագրեր և պահպանել մեր երկրի համար բնապահպանական մեծ նշանակություն ունեցող Տավուշի մարզի անտառային ու ջրային ռեսուրսները։ Դպրոցի ստեղծումը հնարավորություն է տալիս նաև Տավուշի մարզում և հատկապես Դիլիջան քաղաքում զարգացնել զբոսաշրջությունը, ինչպես նաև վերականգնել Դիլիջանի՝ դեռևս սովետական տարիներից հայտնի բարձրակարգ զբոսաշրջային հանգստավայրի հեղինակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել