Ինձ համար մարդ կամ կենդանի սպանողը լրիվ նույն տականքն է, առանց որևէ տարբերության։ Ավելին, մարդը երբեմն ունենում է պաշտպանվելու, իր կյանքը փրկելու հնարավորություն, այնինչ շների մեծ մասը ճակատագրական գնդակին է արժանանում այն ժամանակ, երբ պոչը խաղացնելով մոտենում է ստահակի ոտքերը լիզելու․․․ Ու ինչի՞ համար։ Նրա, որ միգուցե ինչ-որ մեկին խանգարում է շան գոյությունը, ինչ-որ պատի տակ, ինչ-որ անկյունում ապրելը, արևի տակ իր տեղն ունենալու իրավունքը, հավատացյալներ (իբր), ձեր պաշտած Աստծու կողմից իր կյանքը տնօրինելու ցանկությունը։
Թափառող շների 1%-ն է առավելագույնը վտանգավոր, այն էլ, երբ մարդ հիվանդ է լինում, կամ շրջապատի համար վտանգ է ներկայացնում, նրան ճակատից չեք կրակում, չէ՞, ով ուզում է լինի, թեկուզ մուրացկան, թեկուզ գիժ, թեկուզ հոգեկան հիվանդ․․․ Տանում եք բժշկի, փորձում եք բուժել, վերջապես, փակի տակ եք ժամանակավորապես պահում։ Բա ինչի՞ ոչ մեկիդ մտքով չի անցնում այդ մարդուն քնեցնել, որ մեռնի, որ քոքը կտրվի, որ չբազմանա․․․
Ի՞նչ են սովորելու ձեր երեխաները այս առանց այդ էլ դաժանության մեջ խեղդված աշխարհում. որ սեփական կյանքից բացի ուրիշ ոչ մի բան կարևոր չի՞, որ դուք այնքան ուժեղ եք, որ կարող եք ցանկացած կենդանու վայրկանական զրկել նրանից, ինչը ձեզ չի՞ պատկանում, որ դուք հարց լուծող եք, ու հետագայում երեխան կարող է նաև այդպես մնացած հարցերը լուծե՞լ...
Ի՞նչ կապ ունեն մարդիկ, մարդկանց խնդիրները։ Ի՞նչ մեղք ունեն անմեղ կենդանիները, որոնք, ցավոք սրտի, կենդանի են ծնվել ու ոչ թե առյուծ կամ հովազ, որ իրենց դիպչողի ձեռքը րոպեական կուլ տային, այլ շուն, որը մարդու մեջ առաջին հերթին տեսնում է տիրոջ, ընկերոջ, ֆիզիկական մարմնի, ում պետք է ենթարկվել և ծառայել...
Ես երևի երբեք չեմ ասել այս մասին, բայց հիմա ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
Մարդիկ, ովքեր անտարբեր նայում են, թե ինչպես են կենդանիներին սպանում կամ նշելով, որ դրան կողմնակից չեն, այնուամենայնիվ, դեմ էլ չեն, որ թափառող շները «մաքրվեն» Երևանի փողոցներից և, առհասարակ, տարբերություն են դնում մարդկային սիրտը դաժանության զոհ կդառնա, թե թափառող շան, ապա ուղղակի խնդրում եմ, ոչ թե ջնջվեք, այլ կորեք, վերացեք, բլոկ արեք ինձ այնպես, որ այլևս երբեք չտեսնեմ ու չլսեմ ձեր մասին։
Ցանկացած կենդանուն ցավ պատճառողը դառնում է իմ անձնական թշնամին։
Ու թող չհամարձակվի որևէ մեկն այս գրառման տակ որևէ խորհուրդ, խրատ, կամ սեփական միտք արտահայտի։ Ուղղակի ջնջվեք ու ազատեք ինձ ու իմ news feed-ը նման մտածելակերպով մարդկային կերպարանք ունեցող հրեշներից, որոնք սեփական քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում։
Ոչ մի բան չեմ ասի. մյուս կյանքում թափառող շուն ծնվեք ու ձեզ էլ սպանեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/543619712439578
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել