Interpress.am-ը գրում է․

Eurosport.ru-ն «Ռոնալդուն եւ Պորտուգալիա-Հայաստան խաղի եւս 2 աստղ» խորագրում առանձին-առանձին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, Լուիշ Նանիին ու Կրիշտիանու Ռոնալդուին:  Մխիթարյանի ակումբային կյանքը հարթ չի ընթանում, «Բորուսիան բունդեսլիգայի վերջին հորիզոնականներում է, ֆուտբոլիստներին հետապնդում են վնասվածքները, իսկ առաջատար խաղընկերներին իրենց մոտ են հրավիրում մեծ ակումբները: Հավաքականում եւս գործերը լավ չեն ընթանում. ազգային թիմը վերջին տեղում է: Բայց այստեղ պատկերն այլ է, ճնշումն այդքան մեծ չէ: Հենրիխը հավաքականում իր դերը որակով եւ հաճույքով է կատարում, ինչպես թատերական ընտանիքի տաղանդավոր դերասանը»,-վերլուծում է միջազգային հեղինակավոր կայքը:

Բրիտանական Dailymail.co.uk կայքը, անդրադառնալով Պորտուգալիա-Հայաստան ընտրական խաղին, նշել է, որ Ֆարո քաղաքում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Հայաստանի ընտրանուն, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ եւ ընտրական փուլերի արդյունավետության նոր ռեկորդ:  Կայքը նշում է, որ Պորտուգալիան հիմնականում տիրում էր գնդակին, բայց երկար ժամանակ անկարող էր ճեղքել Հայաստանի լավ պաշտպանությունը:

Skysports.com-ը հրապարակել է Պորտուգալիա-Հայաստան խաղի մասին «Ռոնալդուն Հայաստանի դեմ հաղթական խաղում եվրոպական ռեկորդ սահմանեց» վերտառությամբ հոդվածը: Կայքը գրում է, որ Հայաստանը պարտվել է սեփական տուգանայինում վտանգավոր խաղալու հետեւանքով, ինչից օգտվել է Ռոնալդուն ու բացել հաշիվը:

BBC-ն նույնպես առանձնացրել է Ռոնալդուի անհատական նոր նվաճումը: 23-րդ գոլը խփելով` Ռոնալդուն շրջանցել է դանիացի Յոն Դալ Թոմասոնին եւ թուրք Հաքան Շուքյուրին: Խփած գոլը չհաշված, Ռոնալդուն խղճուկ խաղ անցկացրեց: Պորտուգալացու` տուգանային 3 հարվածից հետո գնդակը հետ մղվեց հայերի` խելամտորեն կազմած պատից:

Goal.com հեղինակավոր կայքը նույնպես ներկայացրել է Պորտուգալիա-Հայաստան խաղի մանրամասներնու նշել, որ Հայաստանի հավաքականն այս պարտությունից հետո մնացել է 1 միավորով եւ եզրափակում է I խմբի մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել