Civilnet.am-ը գրում է․
Ռուսական Առաջին ալիքի«Օդնակո» քարոզչական հաղորդման եթերում նոյեմբերի 14-ի երեկոյան հրապարակվել է արբանյակից արված «սենսացիոն լուսանկար», որում երևում է, թե հուլիսին Դոնեցկում կործանված մալայզիական օդանավն ինչպես է խոցվում ուկրաինական կործանիչի կողմից:
«Հայտնի է, որ [Մեծ քսանյակի] Բրիսբենի գագաթաժողովումԱվստրալիայի վարչապետը սպառնում է մեր նախագահին խիստ հարցադրում անել մալայզական Boeing-ի մասին»,- այսպես է հեռուստածրագիրը սկսել հաղորդավար Միխայիլ Լեոնտևը:
Ինչպես նշվում է հաղորդման շրջանակում, լուսանկարը Ռուսաստանի ինժեներների միության փոխնախագահ Իվան Անդրիևսկին էլեկտրոնային փոստի միջոցով ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ, 20-ամյա փորձով ավիափորձագետ ներկայացած ոմն Ջորջ Բիլթից:
«Ըստ տեղանքի, եղանակային պայմանների և ինքնաթիռների չափերի՝ լուսանկարն ամբողջովին համապատասխանում է աղետի հանգամանքներին»,- հայտարարել է Լեոնտևը:
«Լուսանկարում նշված կոորդինատներին համապատասխան՝ մենք կարող ենք ենթադրել, որ լուսանկարն արվել է ամերիկյան կամ անգլիական արբանյակից։ Մենք այդ լուսանկարի հանգամանալի վերլուծություն անցկացրինք և ոչ մի կեղծում չհայտնաբերեցինք»,- հաստատել է Անդրիևսկին։
Լուսանկարի հրապարակումից հետո համացանցում սկսվել են դրա կեղծ լինելու շուրջ բուռն քննարկումները:
Ռուս Բլոգեր Մաքսիմ Կացը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ լուսանկարում ինքնաթիռը մի փոքր փոփոխված պատկերն է այն տարբերակի, որը հայտնվում է համացանցում՝ «Boeing-ի պատկերը վերևից» արտահայտությունը գրելիս:
Բացի այդ՝ լուսանկարում պատկերված է Boeing-767, այլ ոչ թե 777, որը կործանվել էր Ուկրաինայում:
Մյուս մեկնաբանները նկատել են, որ լուսանկարում պատկերված կործանիչը նման չէ ՄԻԳ-29-ի, որը, ըստ Լեոնտևի, խոցել է մալայզական օդանավը, իսկ ինքնաթիռի վրա գրված Malaysia գրությունը տեղակայված չէ այնտեղ, որտեղ պետք է լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ