1tv.am-ը գրում է.
«Մանկական եվրատեսիլ- 2014»-ը կկայանա վաղը Մալթայում: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» երգով: Նա ելույթ կունենա 12 համարի ներքո: Հայաստանի միավորները կհայտարարի «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը:
Մրցույթը կարող եք դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում վաղը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 21:40-ին, կամ կարող եք լսել Հանրային ռադիոյով՝ Երեւանում 107.7 հաճախականությամբ: Մրցույթը կմեկնաբանի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: Մրցույթն այս տարի կանցկացվի #together-միասին կարգախոսի ներքո:
Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: