Ամեն մարդ դիմացինի մեջ տեսնում է միայն այն, ինչ արդեն կա իր ենթագիտակցության մեջ: Եթե այդպես է, ապա հարկ կա, որ հայելիներ հագնենք դեմքներիս, որ մեզ քննարկողներն առաջին հերթին իրենց տեսնեն: Հասկանանք, որ դա մեր պատկերացումների բարձրաձայնումն է, այլ ոչ թե նրա իրական կերպարը:
Հասկացանք, լավ է, որ քննարկվող կերպար ես, որ քո մասին երևակայածը կարելի է լսել ու հետագայում իրագործել, բաաաաայց, երբեմն անկեղծորեն հոգնում եմ բացատրելուց, թե իրականում ես ինչպիսին եմ: Հոգնում եմ, որովհետև, միևնույն է, չեն հավատում, մտածում են, թե իրենց պես ես էլ եմ ճշմարտությունը թաքցնում: Չէ, ժողովուրդ, իմ համարձակությունը հերիքում է, որ անկեղծ լինեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/810270442329568?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել