Armnewstv.am-ը գրում է․
Ուսանողներն ընդդեմ պատգամավորների: Բողոքի ակցիա չէ, ֆուտբոլային հանդիպում է, բնույթն էլ ընկերական: Ազգային ժողովի հայտնի ֆուտբոլասերները հիմա էլ տարբեր բուհերի ուսանողների հավաքական թիմի հետ են մրցում: Պորտուգալիա-Հայաստան դրաման երկու կողմերին էլ տխրեցրել էր: Ֆուտբոլ խաղալու հմտությունը ցուցադրելուց բացի, պատգամավորները վերլուծություններ էլ են անում: Չպետք է պարտվեին տղաները: Բայց եղածը եղած է:
ԱԺ փոխխոսնակին էլ նախօրեի իսկական ֆուտբոլից հետո իր գոլն է մխիթարում: Էդուարդ Շարմազանովն այնպես է տոնում, ինչպես Ռոնալդուն Բերեզովսկու դարպասը գրավելուց հետո: Չնայած համեմատության հետ համամիտ չէ: Պաշտոնյանների համար ֆուտբոլային այս հանդիպումները կարևոր նշանակություն ունեն: Նախ երիտասարդության հետ են շփվում, երկրորդ` առողջ ապրելակերպի ավելի լավ քարոզում չեն պատկերացնում, որ կարող է լինել: Ամեն դեպքում, պատգամավորները հաղթեցին 6:5 հաշվով: Հաջորդ մրցակցին դեռ չեն ընտրել, բայց մտադիր են աշխատանքային կոստյումը դեռ շատ անգամ փոխել ֆուտբոլային մարզահագուստով:
Տեսանյութն՝ այստեղ