Վերցնում ենք օրը եւ նրան լաւ մաքրում նախանձից, ատելութիւնից, ցաւից, դառնութիւնից, ագահութիւնից, յամառութիւնից, եսասիրութիւնից, անտարբերութիւնից: Եւ այդ ամէնին ասում ենք` «Ո՛չ»:
Աւելացնում ենք երեք լիքը գդալ լաւատեսութիւն, մի մեծ բուռ հաւատք, մի գդալ էլ համբերութիւն, մի քանի հատիկ հանդուրժողականութիւն եւ վերջապէս մի պտղունձ քաղաքավարութիւն եւ ազնւութիւն բոլորի նկատմամբ եւ, հիմնականում, մերձաւորների հանդէպ:
Ստացուած ամբողջ խառնուրդի վրայ Սէր ենք աւելացնում: Այժմ, երբ սկուտեղը պատրաստ է, նրան զարդարում ենք բարութեան եւ ուշադրութեան ծաղկի թերթիկներով: 
Մատուցել ամէն օր Սիրտն ու Հոգին ջերմացնող սրտալից ժպիտից եւ ջերմ խօսքերից պատրաստուած ճաշալրացի հետ:

Քաղուած է համացանցից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել