Armenia.az  ադրբեջանական ՀԱՅԱԼեԶՈՒ կայքը շարունակում է ակտիվ գովազդել իրեն ֆեյսբուքում ու շատ միամիտ մեր հայրենակիցների միջոցով իր քարոզչությունը տարածում։ Կայքն ակտիվանում է հատկապես էն ժամանակ, երբ սահմանին լարվածությունը մեծանում է։ Ասենք՝ օգոստոսյան դեպքերի ժամանակ, հիմա՝ ուղղաթիռի դեպքի հետ կապված։

Նախ մի հարց ՀՀ համապատասխան գերատեսչություններին՝ հնարավոր չի՞ ակնհայտ դեզինֆորմացիա տարածելու համար ստեղծված էս սայթը արգելափակել։ Կամ գոնե այլևայլ եղանակներով «օդերը» փակել։

Եթե հնարավոր է՝ ինչո՞ւ չեք անում ու թույլ եք տալիս, որ սրանք իրենց ստերը տարածեն ու ֆեյսբուքում էլ գովազդելով՝ լսարանը մեծացնեն։

Եթե հնարավոր չի, ու մենք պետք է սրա գոյությունը հանդուրժենք, ուրեմն երկրորդ հարցը։ Ինչո՞ւ մի քանի ադրբեջանալեզու կայքեր չեք բացում՝ ՀԱՏՈՒԿ ադրբեջանցիների համար։ Կայք բացելն ու աշխատեցնելը շատ մեծ ծախս չի պահանջի։ Փառք աստծո, տեխնիկական մասնագետներ էլ ունենք, ադրբեջաներեն իմացողներ էլ։ Բովանդակությունն էլ ինքներդ կորոշեք՝ ՀՀ ազգային շահերից ու անվտանգության նկատառումներից ելնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել