• Իսկական կին դառնում են, չեն ծնվում:
• Դժվար չէ ամուսնանալ, դժվար է «հաջող ամուսնանալ»:
• Եվայի իսկական հետնորդը գիտակցում է, որ բախտը բերել է՝ կին ծնվելով:
• Կինը երբեք չունի այն տարիքը, որքան երևում է:
• Երեսուն տարեկան՝ հրաշալի տարիք է կնոջ համար՝ հիսունից հետո:
• Որպեսզի ամուսնանաք գեղեցիկ, խելացի, հոգատար և հարուստ տղամարդու հետ, պիտի ամուսնանաք չորս անգամ:
• Տղամարդիկ մեզ հաճելի լինելու համար, խոստովանում են, որ մեր տարիքն այնքան է, որքան երևում ենք: Սխալ է: Տղամարդիկ, հիշե՛ք՝ կնոջ տարիքն այնքան է, որքան ինքն է ասում:
• Իմ տարիները: Իսկ ո՞ւր է հարստությունս:
• Կնոջ սիրտը տանող ճանապարհը կարատներով է հաշվվում:
• Եթե կինն ասում է.«Սիրելի՛ս, հարգելի՛ս», ուրեմն նոր գլխարկ կամ փող է հարկավոր:
• Ժամանակը լավագույն բժիշկն է, բայց, ավաղ, ոչ բժիշկ-կոսմետոլոգը:
• Կնոջ գլխավոր զենքը գեղեցկությունն է: Այն պահպանելը տարիների ընթացքում ավելի է թանկանում:
• Քիչ տեսարան, շատ ողբերգություն:
• Կարելի է ապրել երջանիկ, եթե չփորձեք պարզել, թե ով ում է երջանկացրել:
• Կնոջ միտքը հաճախակի է փոփոխվում, քան տղամարդունը, դրա համար էլ մաքուր է:
• «Ամեն ինչ կներեմ, բայց ոչինչ չեմ մոռանա»:
• Մեկի համար այդ կինն աստվածուհի է, իսկ մյուսի համար՝ ուղղակի կինը:
• Տարիքի հետ կնոջ մտահորիզոնը, գոտկատեղն ու կոնքերը լայնանում են:
• Ճի՛շտ և միա՛յն ճիշտ, բայց ոչ լրիվ իսկությունը:
• Եթե ամուսինը ձեզ համար գնում է այն, ինչ ցանկանում եք, ուրեմն քիչ եք ցանկացել:
• Կարևոր չի, թե ինչ ես անում: Կարևորը՝ թե ինչպես ես մատուցում:
• Կինը միշտ ճիշտ է:
• Տղամարդու տրամաբանությունը բաժանվում է երեք մասի՝ դիալեկտիկա, մաթեմատիկա և ձև: Կնոջ տրամաբանությունը չի բաժանվում:
• Օգնիր ինքդ քեզ: Եթե վատ տրամադրություն ունես, պետք է անպայման մի բան գնես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել