1960 թ. օգոստոսին մի հավաքույթի ժամանակ Մարիետա Շահինյանը մոտենում է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին և բարձր ձայնով, որ բոլորը լսեն, հարցնում է.
- Ինչու՞ Հայաստանում միս չկա:
- Ինչպե՞ս թե չկա, ինչպե՞ս թե չկա,- փրփրում է Խրուշչովը,- ահա այստեղ է գտնվում այսինչ այսինչյան…
Եվ նա անմիջապես իր մոտ է կանչում Հայաստանից ժամանած մի բարձրաստիճան պաշտոնյայի:
- Ասա, Հայաստանում միս կա՞,- հարցնում է նրան:
- Իհարկե, մի կողմից միս կա,- պատասխանում է պաշտոնյան,- բայց մյուս կողմից էլ…
Խրուշչովն ընդհատում է նրան, չարացած նայում է Մ. Շահինյանին և սկսում է խոսել բոլորովին այլ բանի մասին: Բայց Մարիետա Սերգեևնան չի հանգստանում ու դարձյալ երեք-չորս անգամ նույն հարցով դիմում է նրան:
Պատմում են, որ մի քանի օր անց, ճաշի ժամանակ, չթաքցնելով իր բարկությունը, Խրուշչովը Շահինյանին անվանել է «հայկական երշիկ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել