Totalfootball.am–ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հետևյալն է ասել Հայաստանի դեմ խաղից հետո.

«Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք և երեք միավոր վաստակեցինք: Մենք տիրում էինք նախաձեռնությանը: Հայաստանը ռիսկի չէր դիմում և երկու ավտոբուս էր դրել դարպասի դիմաց, բայց մենք գիտեինք, որ դժվար է լինելու»:

Ռոնալդուն ռեկորդ է գրանցել և այժմ Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է. «Սա ռեկորդ է: Գիտեի, որ վաղ թե ուշ կգրանցեմ այն, քանի որ շատ խաղեր կային խաղալու»:

Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք ռեկորդը կօգնի Ոսկե գնդակ նվաճելու հարցում. «Ես երկար ժամանակ է տիտղսներ եմ նվաճում և ռեկորդներ եմ գրանցում: Ես լավ վիճակում եմ, սակայն չեմ տարված այդ մասին մտքերով և հանգիստ եմ»:

Ռոնալդուն հաջորդ խաղում հանդիպելու է Մեսսիին. «Սա ընկերական հանդիպում է: Եթե Աշխարհի առաջնությունում լիներ, միգուցե յուրահատուկ խաղ լիներ, իսկ հիմա սա ընդամենը նախապատրաստական խաղ էր: Առանձնակի զգացողություններ ունեմ «Օլդ Թրաֆորդ» վերադառնալու հետ կապված և հուսով եմ, որ Պորտուգալիան լավ կխաղա»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել