ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԶՈՀԱԲԵՐՈւԹՅՈւՆ

Համարյա համոզված եմ, որ մեր ուղղաթիռի կործանումը հանդիսացավ Մաքսային միության մուտքի՝ հայերիս հերթական զոհաբերություն: Տեսագրությունը մատնում է դավադիրներին. ազերիները կազմ ու պատրաստ սպասում էին՝ զենքն ու տեսախցիկը ձեռքին, հենց այն տեղում ու այն պահին, որտեղ ու երբ հայտնվեցին մեր ուղղաթիռները: Ո՞վ էր նրանց տեղեկացրել այդքան ստույգ: Եթե բացառենք հայկական կողմից դավաճանությունը, ապա մնում է այն ռազմավարական դաշնակիցը, որի գործակալները վխտում են ԱԱԾ-ից մինչև ՊՆ, ու որոնք հանձնում են իրենց տերերին մեր ռազմական գաղտնիքները: Մնացածը դաժան քաղաքական հաշվարկ է. հայերի մեջ խուճապ ու սարսափ առաջացնել, անկախության հանդեպ վախի ու անպաշտպանվածության զգացում, թիրախը Կրեմլից տեղափոխել Բաքվի վրա, Մաքսային միությունը ներկայացնել որպես փրկիչ ու մանանա… Ամեն անգամ, երբ բարձրաստիճան պատվիրակություն է գալիս Ռուսաստանից, կամ Կրեմլը նոր գործարք է պատրաստում, հայկական արյուն է թափվում: Նախորդ անգամ` բախումներ, դիվերսանտներ ու զոհեր Սոչիի հանդիպումից առաջ: Այս անգամ` երեք հայ օդաչու, որոնց դավաճանաբար զոհաբերել են Մաքսային միության զոհասեղանին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել