Interpress.am-ը գրում է․

Դա, որոշ չափով, հնարավոր է: Բայց, շատ հավանական է, որ ծախսած գումարի դիմաց չստանաք սպասվածը: Վերջին մի քանի տարիների հետազոտությունները հնարավորություն տվեցին խորը պատկերացում կազմել մեր վաստակած գումարի ու դրանից ստացած զգացողության կապի մասին: Տնտեսագետները փորձել են պարզել եկամտի եւ երջանկության միջև կապը: Հոգեբաններն էլ անհատներին են ուսումնասիրել՝ պարզելու, թե անհատականության բնորոշ ինչ գծեր են ի հայտ գալիս, երբ կանխիկ գումար ենք ստանում: Արդյունքներն, առաջին հայացքից, կարող են ակնհայտ թվալ:

Այո, ավելի բարձր եկամուտ ունեցող մարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր դժվարությամբ են վաստակում: Բայց, երբ ավելի խորն ենք ուսումնասիրում արդյունքները, դրանք դառնում են ավելի հետաքրքիր ու նաև շատ օգտակար:

Մի խոսքով, վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ հարստությունն, ըստ էության լավ կյանքի որեւէ երաշխիք չի տրամադրում: Մեծ եկամտից շատ ավելի կարևոր է այն, թե մարդիկ ինչպես են այն ծախսում: Օրինակ, փող ծախսելով մարդիկ շատ ավելի երջանիկ են, երբ այն ուրիշներին են տալիս, քան ծախսում են միայն իրենց վրա: Իսկ երբ պետք է ծախսեն միայն իրենց համար, ապա երջանիկ են այն դեպքում, երբ, օրինակ, ծախսում են ճանապարհորդության կամ նյութական բարիքների համար:

Սա նկատի ունենալով՝ վերջին հետազոտությունը ցույց է տալիս, թե մարդիկ ինչպես կարող են խելացի օգտվել իրենց դոլարներից եւ ստանալ առավելագույն երջանկություն:

Փորձն ավելին արժի, քան դուք կարծում եք

Ռայան Հաուելին անհանգստացնում է մի առեղծված: Վերջին 10 տարիներին կատարված բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կյանքի փորձը մեզ ավելի երկարատեւ հաճույք է պատճառում, քան նյութականը: Մինչդեռ մարդիկ, հաճախ են հրաժարվում ընդունել փորձությունները և առաջնահերթ են համարում իրերի գնումները:

Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի պրոֆեսոր, հոգեբանության դոցենտ Հաուլը, որոշել է տեսնել, թե ինչ է կատարվում: Այս տարվա սկզբին հրատարակած իր աշխատությունում նա հայտնաբերել է, որ մարդիկ ավելի են արժեվորում նյութական բարեկեցության համար արված ծախսերը, քանի որ փորձություններն անցողիկ են, իսկ նյութական բարեկեցությունը երկար է մնում: Այնպես որ, չնայած ավելորդ գումար ունենալու դեպքում նրանք երբեմն ծախսում են մեծ արձակուրդի կամ համերգային տոմսերի համար, բայց պաշտպանում են նյութական բարեկեցությունը:

Սակայն, պրոֆեսոր Հաուելը պարզել է, որ մարդիկ կյանքի փորձությունների արժեքը գիտակցում են այն ժամանակ, երբ նորից են նայում իրենց կատարած գնումներին: «Մենք պարզեցինք, որ սխալ կանխատեսում է արվում:», – ասում է նա: «Մարդիկ կարծում են, որ փորձությունները միայն ժամանակավոր երջանկություն են ապահովում: Բայց դրանք, ըստ էության, ապահովում են ավելի շատ երջանկություն , եվ ավելի երկարատեւ արժեք»: «Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք իրեր գնել», ասում է նա, «քանի որ դրանք շոշափելի են եւ կարծում ենք, որ կարող ենք երկար օգտագործել»:

Քորնելի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Թոմաս Գիլովիչը հանգել է հետևյալ եզրակացության.

«Մարդիկ հաճախ ռացիոնալ հաշվարկ են կատարում: Ես սահմանափակ քանակությամբ գումար ունեմ. կարող եմ կամ գնալ այնտեղ, կամ էլ սա ունենալ», – ասում է նա: «Եթե ես գնամ այնտեղ, դա հոյակապ կլինի, բայց կարճ կտևի: Եթե գնեմ այս իրը, ապա երկար այն կօգտագործեմ: Այսինքն, փաստացի այն ճիշտ է, բայց հոգեբանորեն՝ ոչ: Մենք հարմարվել ենք մեր նյութական բարեկեցությանը»:

Բարեկեցության հարվարվողականությունն էլ դժվարացնում է երջանկություն գնել նյութական իրերի հաշվին: Նոր զգեստը կամ երազած մեքենան կարճատև հուզումներ են առաջացնում: Բայց շատ արագ մենք դա բնական ենք համարում:

Փորձությունները, մյուս կողմից, որպես օրենք, հակված են բավարարել մեր խորքային հոգեբանական կարիքները, – ասում է պրոֆեսոր Գիլովիչը: Դրանք հաճախ կիսում ենք այլ մարդկանց հետ, ինչն առաջացնում է կապվածության զգացում և ձևավորում մեր ինքնության մեծ մասը: Եթե դու բարձրացել ես Հիմալայներ, ապա միշտ հիշելու ես ու խոսելու ես դրա մասին: Դրանից հետո քո սիրած բոլոր իրերը կարժեզրկվեն:

Մենք սկզբունքորեն հակված չենք տպավորությունները, փորձը համեմատել մյուսների հետ: «Ջոնեսների հետ համաքայլ գնալն ակնհայտորեն նյութական է, քան փորձառական», – ասում է նա: «Պատկերացրեք, դուք գնել եք նոր համակարգիչ, որ ձեզ շատ է դուր գալիս:Ես էլ ցույց եմ տալիս իմն ու ասում, որ այդ նույն գումարով գնել եմ ավելի լավ մոնիտոր ու ավելի արագ պրոցեսոր: Դա ձեզ չի՞ զայրացնի»:

Փորձը ցույց է տալիս, որ այդ սխալները շատ են: Բայց երբ մարդիկ պատմում են, թե ինչպես են արձակուրդն անցկացրել նոր Զելանդիայում, ինչ-որ մեկն էլ կարող է ասել, որ ավելի լավ ժամանակ է անցկացրել, միևնույն է, դրանից շատ քիչ են նեղվում, որովհետև ունեն իրենց սեփական փորձությունները, սեփական հիշողությունները:

Վերջերս գրված աշխատությունում, որը կոչվում է «Մարլոթին սպասելիս» պրոֆեսոր Գիլովիչը և նրա գործընկերները ցույց տվեցին, որ մենք նաեւ ավելի հաճույք են ստանում, երբ սպասում ենք իրադարձություններին, քան նյութական իրեր ենք ձեռք բերում: Մարդիկ, ընդհանուր առմամաբ, ավելի ոգևորված սպասում են դեպքերին, քան իրերին, որոնց կարծես, թե անհամբեր սպասել են:

Մի հարմարվեք ձեր գնածի հետ

Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու երջանիկ չենք ավելին ունենալու դեպքում, դրան հարմարվելն է: «Մարդ արարածը չտեսնված լավ է հարմարվում իր կյանքի փոփոխություններին, հատկապես դրական փոփոխություններին:», – ասում Սոնյա Լյուբոմիրսկին Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսորը: «Եթե դուք եկամուտի աճ ունեք, դա ձեզ համար խթանիչ ուժ է: Աճում են նաև ձեր ձգտումները: Հնարավոր է, որ ավելի մեծ տուն գնեք մի նոր թաղամասում եւ ձեր հարեւաններն ավելի հարուստ լինեն: Դուք սկսում եք ավելին ցանկանալ և հայտնվում եք թրեդմիլի (հոգնեցնող իրավիճակ) մեջ: Դա կանխելու կամ դանդաղեցնելու փորձերը մեծ խնդիրներ են առաջացնում»:

Աշխատող ձևերից մեկն, ըստ նրա, այն է, որ գիտակցաբար գնահատում ես ու երախտապարտ ես լինում եղածի համար: Հարմարվողականության գործընթացն, ի վերջո գալիս է այն ժամանակ, երբ բնական ես համարում ունեցած նյութական արժեքները: Դուք կարող եք դանդաղեցնել այդ գործընթացը, հիշեցնելով ձեզ, թե ինչո՞ւ եք գնահատում այն, ինչ ունեք:

Դա նույնքան պարզ է, որքան ավանդական՝ «հաշվիր օրհնություններդ» խորհրդին հետևելը: Կարող եք նաև օրագիր պահել և ձեր երախտագիտությունը հայտնել այլ մարդկանց : Պետք է գիտակցել այն ինչ ունեք և խուսափել դրա հետ հարմարվելուց:

Քանի որ դուք աշխատում եք ձեր բնական հակումներ դեմ, պրոֆեսոր Լյուբոմիրսկին ընդունում է, որ գնահատանքի ու երախտագիտության զգացումները դժվար կլինի պահպանել: Եթե ձեր ամսագրի կամ թերթի ցուցակը հնացել է, այն այլևս մեծ ազդեցություն չի ունենա: Այդ դեպքում դուք պետք է դիմեք փոփոխությունների մեթոդին:

Բազմազանությունը, նորարարությունը, անակնկալը կարող են օգնել ձեզ վայելել ձեր ունեցածը: «Երբ ամեն ինչ դառնում է անփոփոխ, դուք սկսում եք հարմարվել դրանց», ասում է պրոֆ Լյուբոմիրսկին:

Եթե դուք նկարները կախած եք պահում նույն տեղում նույն պատին, որոշ ժամանակից դադարում եք դրանք նկատել: Բայց եթե փոխեք նկարների տեղը, դրանցից յուրաքանչյուրին կնայեք թարմ աչքով, կգնահատեք դրանք: Փորձեք ձեր ունեցածը կիսել ուրիշների հետ, դուք կստանաք նոր տպավորություններ, ասում է նա:

Սա նշանակում է, որ որոշ ժամանակ կարող եք ձեզ զրկել ձեր ունեցվածքից՝ այն ժամանակավորապես տրամադրելով մեկ ուրիշին: Էլիզաբեթ Դանը՝ Բրիտանական Կոլումբիա համալսարանի Հոգեբանության դոցենտ եւ «Երջանիկ փող» գրքի համահեղինակը, վերջերս փորձ է անցկացրել: Նա մի խումբ մարդկանց ուղարկել է մի մեծ պայուսակ շոկոլադ, ասելով , որ ոմանք կարող են ուտել, որքան հնարավոր է, ոմանց արգելված է դա ուտել: Երրորդ խումբն էլ կարող է ընտրել, թե որքան ուտի:

Արդյու՞նքը: Այն մարդիկ, որոնց արգելված էր ուտել, ավելի շատ են կերել ու վայելել շոկոլադը, քան նրանք, որոնց թույլ էր տրված ուտել: «Երբ մի բան ժամանակավոր է տրվում, այն օգնում է պահպանել վայելելու մեր ունակությունը:», ասում է պրոֆ. Դանը:

Փորձեք այն տալ ուրիշին

Փողի պարադոքսն այն է, որ թեեւ շատ վաստակելով մենք բարձրացնում ենք մեր բարեկեցությունը, այնուամենայնիվ ավելի երջանիկ ենք դառնում, երբ այն տալիս ենք ուրիշին, ոչ թե մեզ վրա ենք ծախսում:

Դա պրոֆ. Դանի կատարած մի շարք ուսումնասիրությունների հայտնությունն է: Նա կանխիկ գումար է տվել համալսարանական ավանի ուսանողների մի խմբին և ասել, որ ծախսեն իրենց համար: Մյուս խմբին էլ հանձնարարել է ծախսել ուրիշների վրա: Նրանք, ովքեր գումարները ծախսել են այլ մարդկանց վրա, ավելի երջանիկ էին:
Պրոֆեսոր Դանը կրկնեց գիտափորձը այլ երկրներում՝ պարզելու արդյոք մարդիկ ավելի երջանիկ են, երբ ուրիշների համար ծախսում են իրենց փողը և ոչ թե ուրիշի տվածը, ինչպես ուսանողների դեպքում էր: Նա պարզեց, որ միմյանցից տարբեր երկրներում, ինչպիսին Կանադան է, Հարավային Աֆրիկան ու Ուգանդան, մարդին երջանիկ են, երբ փողով օգնում են մյուսներին: Դա հավասարապես վերաբերում է և ապահով և աղքատ խավին:

Նա նաեւ աշխատել է տնտեսագետների հետ՝ վերլուծելու Gallup World Poll –ի 100 երկրում կատարած հետազոտության տվյալները և պարզել է, որ հարուստ ու աղքատ երկրների մարդիկ, որոնք գումարներ են նվիրաբերել բարեգործությանը, հավասարապես երջանիկ են:

«Այն փաստը, որ մենք նույն արդյունքը տեսանք ինչպես Կանադայում, այնպես էլ Հարավային Աֆրիկայում եւ Ուգանդայում, թերեւս, ամենամեծ անակնկալն էր իմ կարիերայում», – ասում է նա: «Շատերը կարծում են, որ բարեգործություն կարող ես անել, եթե հարուստ ես: Բայց, իրականում, մենք տեսնում ենք, որ օգնում են նաև մարդիկ, ովքեր պայքարում են իրենց հիմնական կարիքների համար»:

Երջանկությունը, ասում է պրոֆ.Դանը, ոչ թե քո տված գումարի մեջ է, այլ՝ կատարած բարեգործության: Դուք երջանիկ եք, երբ տեսնում եք, որ ձեր փողը լավացնում է մեկ ուրիշի կյանքը, նույնիսկ եթե այդ գումարը մեծ չէ:

Համոզվեքոր գնել եք ժամանակը նույնպես

Շատ կարևոր է, թե ինչպես կանրադառնա ձեր ժամանակի վրա այն ինչ գնել եք: Մեծ տունն արվարձանում, կարող է լավ գաղափար թվալ: Սակայն 2004 թ. Ցյուրիխի համալսարանից Ալոիս Սթաթզերը եւ Բրունո Ֆրեյը, պարզել են, որ մարդիկ, որոնք երկար են երթևեկում, կյանքից այնքան էլ գոհ չեն: Նրանք հաշվարկել են, որ պետք է իրենց 40% փոխհատուցում տրամադրել մեկ ժամ երթևեկության պատճառած տառապանքների համար:

Ձեզ համար ժամանակ գնելու ևս մի միջոց կա, ասում է պրոֆեսոր Դանը: Դա աութսորսինգն է`արտապատվիրում, որը չեք հավանում: Անձնական օգնականներ վարձելու փոխարեն ավելի հեշտ ու մատչելի է վարձել անկախ մասնագետների եւ վիրտուալ օգնականների, որոնք կօգնեն ձեզ կանոնավոր կառավարման կամ պարզապես առանձին խնդիրների հարցում:

Պրոֆեսորն այժմ հետազոտություն է անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են մարդիկ իրականում ծախսում իրենց ժամանակը, երբ այն տնտեսել են խնդիրները կարգավորելով աութսորսինգի միջոցով: Արդյոք նրանք երջանիկ են: Նախնական արդյունքները, – ասում է նա, ցույց են տալիս, որ իրենց համար ժամանակ գնած մարդիկ երջանիկ են այն դեպքում, եթե այդ ժամանակը ճիշտ են օգտագործել:

«Ըստ մեր վարկածի՝ մարդիկ հավանական է ավելի շուտ հուզական օգուտ են ստանում, եթե այդ ժամանակը համարում են «անսպասելի հաջողություն», եւ օգտագործում են լավ նպատակով, ոչ թե այն ընդունում են որպես օրինաչափություն:», – ասում է նա:

Բայց ժամանակը գնելու գաղափարը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Մեկ այլ հետազոտությամբ պրոֆեսոր Դանը պարզել է, որ երբ մարդիկ մտածում են, թե իրենց ժամանակը փող է, ապա նույնիսկ քիչ ժամանակ են ծախսում այն երևույթների վրա, որոնք ֆինանսապես չեն փոխհատուցվում: «Ժամանակը որպես փող տեսնելը կարող է ունենալ մի շարք կործանարար հետեւանքներ», – ասում է նա:

Փողն անսահման երջանկություն չի բերում. Փողը երջանկություն է բերում միայն մինչեւ մի որոշակի կետի

Բոլոր հետազոտությունների արդյունքները նայելիս՝ պետք է հաշվի առնենք մի նրբություն: Գիտնականները երջանկությունը բաժանել են երկու բաղադրիչի եւ երկու մասերը պետք է միասին աշխատեն, որպեսզի իսկապես երջանիկ լինեք: Բայց նրանցից միայն մեկն է ապահովում ձեր շատ վաստակելը: Մյուսը դուրս է մղվում որոշակի կետի հասնելով:

Երջանկության  առաջին չափանիշը «գնահատողականությունն է»: Պրոֆ. Լյուբոմիրսկին այն այսպես է սահմանում. «Ձեր կյանքը լավ է, դուք գոհ եք ձեր կյանքից, դուք գնում եք դեպի ձեր կյանքի նպատակները»:

Այս միջոցը օգտագործել են տնտեսագետներ Ջասթին Ուոլֆերը եւ Բեթսի Սթիվենսոնը, ովքեր լայնածավալ հետազոտություն են իրականացրել համեմատելով տնտեսական տվյալներն ու երջանկության վերաբերյալ հարցումները ողջ աշխարհում.

«Մենք գտանք շատ հստակ ապացույցներ, որ գրեթե յուրաքանչյուր երկրում հարուստ մարդիկ ավելի երջանիկ են, քան աղքատները», – ասում է պրոֆ Ուոլֆերսը: «Եվ մարդիկ հարուստ երկրներում ավելի երջանիկ են, քան մարդիկ աղքատ երկրներում»:

Երջանկություն մյուս բաղադրիը  «հուզականությունն է». որքա՞ն հաճախ եք ստանում դրական էմոցիաներ, ինչպիսի՞ն են ուրախությունը, սերն ու հանգստությունը, ի տարբերություն բացասական էմոցիաների, – բացատրում է պրոֆեսոր Լյուբոմիրսկին: «Դուք կարող ընդհանուր առմամբ գոհ լինել ձեր կյանքից, բայց չեք կարող երջանիկ լինել ժամանակի որոշակի պահին», – ասում է նա: «Իհարկե, երջանիկ մարդիկ էլ են ստանում բացասական հույզեր, պարզապես, ոչ հաճախ: Այսպիսով, պետք է ունենալ երկու բաղադրիչները»:

ԴանիելԿանեմանը եվ Անգուս Դիթոնը Փրինսթոնի համալսարանից, հետևել են հուզական միջոցառումներին և նկատել են, որ երջանկության մակարդակը չի բարձրացել, երբ ընտանիքի տարեկան եկամուտը հասել է 75,000 դոլարի:

Արդյունքը: Եթե դուք շատ գումար չունեք, լրացուցիչ մի քիչն էլ շատ չի ուրախացնի, քանի որ շատ կարիքներ ունեք հոգալու: Շատ հարստություն կուտակելու դեպքում էլ, ինչևէ, դժվար է դառնում այն պահել ավելի շատ երջանկություն «գնելու» համար:

Գլխիցդ վեր մի թռիր

Թեև այս ոլորտի շատ հետազոտություններ ավելի շատ վերաբերում էին փողը ծախսելուն, քան կուտակելուն, հետազոտողները համաձայն են, որ հնարավորություններից ավելին ծախսելը տանում է թշվառություն: Կարևոր է հոգալ ձեր հիմնական կարիքները և հասնել ֆինանսական անվտանգության:

Պրոֆեսոր Գիլովիչն ասում է, որ չնայած իր հետազոտությունները ցույց են տալիս, որ կյանքի փորձություններն ավելի շատ երջանկություն են պարգևում, քան նյութականը, մարդիկ, իհարկե, պետք է գնեն առաջին անհրաժեշտության իրերը: Նրա եզրակացությունները ճիշտ են եկամուտների լայն մակարդակի և ժողովրդագրական խմբերի դեպքում, բայց ոչ մարդկանց, որոնք ցածր եկամուտ ունեն: «Այդ մարդիկ իրականում չունեն սեփական հայեցողությամն օգտագործելու եկամուտներ և դրանք ամբողջովին ծախսվում են անհրաժեշտ կարիքների համար:», – ասում է նա:

Մինչդեռ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ պարտքը վնասակար ազդեցություն ունի երջանկության վրա, իսկ խնայողությունն ու ֆինանսական անվտանգությունը հակված են խթանել այն: Բրիտանական ընտանիքներում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր մեծ պարտք ունեն, երջանկության մակարդակը ցածր է: Առանձին ամուսնական զույգերի շրջանում կատարված հետազոտությունն էլ պարզել է, որ շատ պարք ունեցողներն ավելի շատ են հակասությունների մեջ:

«Խնայողությունը լավ է երջանկության համար, պարտքը՝ վատ: Սակայն պարտքը շատ ավելի վատ է, քան խնայողությունները լավ են», ասում է պրոֆ. Դանը: «Երջանկության տեսանկյունից ավելի կարեւոր է ազատվել պարտքերից, քան խնայողություններ կուտակել»:

Այնպես որ, տնից դուրս գալուց և ձեր գումարը երազած արձակուրդի վրա ծախսելուց առաջ համոզվեք, որ որ դուք հոգացել եք ձեր հիմնական խնդիրները, վճարել եք ձեր պարտքերը եւ բավարար գումար ունեք կյանքի ամենավատ հոգսերից պատշպանվելու համար:

«Ֆինանսական խորհրդատուներն, ըստ էության, ճիշտ են», ասում է պրոֆ. Հաուելը: «Առաջին գործը, որ պետք է անեք, ձեր գումարով կառուցեք անվտանգության ցանց: Եթե դուք ուզում եք պարտք վերցնել կյանքի փորձությունները գնելու համարը, պատրաստ եղեք հարվածին, որը կզգաք այն ժամանակ, երբ վարկային քարտը կներկայանա և, ամենայն հավանականությամբ, կսրբի այն լավը, որ ստացել եք փորձություններից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել