ArmnewsTV․am-ը գրում է․
Ամեն գնով դեպի Ֆրանսիա: «Եվրո 2016»-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին գտնվում է Պորտուգալիայում: Մեր ընտրանին երկրորդ մարզումն անցկացրեց Ֆարուի «Ալգարվե» մարզադաշտում: Բեռնար Շալանդի կողմից հավաքական հրավիրված բոլոր քսանչորս ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Նախքան մարզումը,«Ալգարվե» մարզադաշտի մամլո ասուլիսի սրահում, լրագրողների հարցերին պատասխանեցին Բեռնար Շալանդը եւ Մարկոս Պիզելին: Շվեյցարացի մասնագետին տրված առաջին հարցը վերաբերում էր Դավիթ Մանոյանին հավաքական հրավիրելուն եւ Արտակ Դաշյանին չհրավիրելուն:
Հարցին, թե ինչո՞վ կարող է զարմացնել Հայաստանի հավաքականը, Շալանդը շատ կոնկրետ պատասխան ուներ: Անդրադառնալով մրցակցին, Շալանդը հայտարարեց, որ իր կողմից ճիշտ չի լինի խոսել մրցակցի խնդիրների մասին: Բայց առանձնացրեց մի քանի ֆուտբոլիստների, որոնք կարող են եղանակ ստեղծել: Բրազիլահայ Մարկոսը էլ խոսեց իր մարզավիճակի մասին` հավաստիացնելով, որ Ակտոբեի վերջին խաղում փոխարինումը պարզապես ապահովություն համար էր:
Ամբողջ մարզման ընթացքում մեր ֆուտբոլիստները լավ տրամադրություն ունեին: Նույնիսկ հորդառաջ անձրեւը չխանգարեց: Պորտուգալացիները զարմացած էին: Չխանգարեց նաեւ Հայաստանից Պորտուգալիա եկած հիսունից ավելի երկրպագուներին, որոնք ամբողջ մարզման ընթացքում երգում էին հայրենասիրական երգեր` քաջալերելով մեր ֆուտբոլիստներին: Տարվա երրոդ ընտրական խաղում հաղթելու դեպքում, մերոնք զգալիորեն կբարելավեն դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Տեսանյութը՝ այստեղ