- Իհարկե՜ սիրելիս, – պատասխանեցի ես ու անջատեցի բջջայինս:

Հյուրանոցի բակում` կանաչ խոտերի մեջ հիանալի փոքրիկ սրճարան կար: Ես ոտաբոբիկ իջա բակ ու մոտեցա բացօթյա բարին: Բարմենը ժպտաց, ես պատվիրեցի սառը ձմերուկն ու սուրճը: Նայեցի հորիզոնին, եղանակը մեղմ էր, օդի մեջ հաճելի սառնություն կար: Ոտքերով տրորում էի կանաչ ու փափուկ խոտն ու շնչում սարերից եկող ծառերի թարմ բույրը:

 

- Վայելում եք բնության ազատությու՞նը,- նորից լսեցի Արսենի ձայնը:

- Ո՜չ,-կոպիտ պատասխանեցի ես ու գնացի մի հարմար տեղ փնտրելու, Սոֆին ուր որ է պիտի մոտենար:

Ես զարմացա նրա համառության վրա, երբ տեսա, թե նա ինչպես մոտեցավ ինձ:

-Դուք մենա՞կ եք, կարելի՞ է Ձեզ միանալ:

- Ես մենակ չեմ, շուտով ընկերուհիս կմոտենա, և հետո չէ՜, չի կարելի մինալ մեզ:

Նա ի պատասխան մեղմ ժպտաց, վերցրեց ծաղկամանի մեջ դրված ծաղիկը, նվիրեց ինձ ու գնաց:

‹‹Ինչ համառն է ››. մտածեցի ես ու մտքերս նորից թռան դեպի Ալեքսը: Տեսնես ի՞նչ է անում, ինչո՞ւ չի զանգում: Չնայած նրան էլ եմ հասկանում, ինչո՞ւ պիտի զանգի: Ինչո՞ւ, Սաշա՜: Քո տարօրինակ պահվածքից հետո: Ինչ, այդքան թա՞նկ էր կուսությունդ, վախեցա՞ր: Չէ, չէ, հարցը դրանում չէր: Ես հստակ գիտեի իմ պատասխանը: Ես վստահ չէի, սիրում եմ Ալեքսին, թե ոչ… Իսկական, նվիրական սիրով: Այն սիրով, որից մարմինդ փշաքաղվում է, սիրտդ նրա մտքից կանգ է առնում ու հոգիդ էլ քեզ վեր է հանում, վեր դեպի երկինք: Այդ ձգողությունը տղամարդու ու կնոջ միջև միշտ էլ կա: Սեռականը միշտ էլ կա, բայց ես էդպես չեմ ուզում…

Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել