Մի քանի օր առաջ Սամվել Ալեքսանյանն ասեց, որ ուզում է դառնալ ապարանցիների «վոժդ», ու ես հիշեցի 90-ականներին նկարահանած «Հանճարը» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերում խաղում էին Աբդուլովն ու Սմոկտունովսկին։ Ֆիլմը հիշեցի ոչ այն պատճառով, որ Սամվել Ալեքսանյանը հանճար է, պարզապես Աբդուլովի հերոսին այդ ֆիլմում իր շրջապատը «Պապա» էր ասում, իսկ Սմոկտունովսկու հերոսը նրան վերակնքեց «Կարտոֆիլային պապա»։ Ու ես հասկացա, որ մեր քաղաքական դաշտում ամեն մեկը ինչ-որ բանի պապա է։
Սամվել Ալեքսանյան` շաքարի պապա, ով ձգտում է դառնալ ապարանցիների պապա
Արտաշես Գեղամյան` հարվածային գործիքների պապա
Րաֆֆի Հովհաննիսյան` բարևի պապա
Գագիկ Ծառուկյան` ինքըստինքյան պապա
Նիկոլ Փաշինյան` հանվել-հագնվելու պապա
Առաքել Մովսիսյան` քֆուրի պապա
Վարդան Այվազյան` գռուզչիկների պապա
Լևոն Տեր-Պետրոսյան` պապի
Սաշիկ Սարգսյան` հալալ ԿԵՍԻ պապա
Շուշան Պետրոսյան` հայ էստրադայի մամա
Արթուր Բաղդասարյան` քցողների պապա
Հրանտ Մարգարյան` չկողմնորոշվածների պապա
Գագիկ Ջհանգիրյան` ընտրակեղծիքների պապա
Միքայել Մելքումյան` բրոկերների պապա
Հեղինե Բիշարյան` առանց բաշ առյուծների պապա
Վարդան Օսկանյան` որևէ շտաբի պապա
Գալուստ Սահակյան` երթուղայինի պապա
Ներսես Երիցյան` բիոզուգարանների պապա
Փիրուզ Սարգսյան` 20 միլիոնանոց մամա
Սերժ Սարգսյան` էս ամեն ինչի պապա։