Armnewstv.am-ը գրում է․
Երգելով գալիս են ճաշարան, երգելով գնում: «Միասնություն 2014»-ի մասնակից տանկիստները ընթիքից առաջ միասին աղոթում են` «խաղաղությամբ ճաշակենք կերակուրը»: Համատեղ զորավարժության մասնակիցների մեջ համեստորեն տանկային բիաթլոնի փոխչեմպիոն զինվորներն են տեղավորվել: Նույնիսկ ուշ ժամին առույգ են` Նարեկը ժպտում է` լավ օր էր: Ահագին պարապեցին: Տանկային բիաթլոնի փոխչեմպիոն Հրանտը փոխչեմպիոնների կողքից չի հեռանում, նրանց պարապմունքից աչք չի կտրում: Ինքն էլ կարող է Հայաստանի դրոշը բարձրացնել միջազգային մրցույթներում: Տղաների ժպիտը վերանում է, հենց խոցված ուղղաթիռն են հիշում ու ընկերներին: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նորություն չունի` ուղղաթիռին մոտենալ դեռ չեն կարող: Հակառակորդի կրակոցները չեն դադարում: Նաև միջազգային կառույցների միջամտությանն են սպասում:
Չնայած միջադեպին, «Միասնություն 2014» զորավաժությունները ոչ մի րոպեով չեն դադրել: Սկսվում է ամենաակտիվ` կրակային փուլը: Դրան հետևում են հայկական երկու պետությունների ղեկավարները, պաշտպանության նախարարները: Այդ ընթացքում ՊՆ իրային ծառայության ղեկավարը նորույթով է հպարտանում: Զորքի նոր համազգեստն է` դաշտային ձմեռային: Արտաքուստ թվում է` նույնն է, իսկ ահա ներսից… տաքացնող շերտն այնքան հաստ է, որ զինվորներին քառասուն աստիճան ցուրտն անգամ չի վախեցնի: Նոր համազգեստը տղաներին կտաքացնի երկու-երեք օրից: Մինչև այդ հրամանատարությունը քնելուց առաջ տալիս է ամենօրյա հարցը` ինչպես է բարոյահոգեբանական վիճակը:
Տեսանյութն՝ այստեղ