Գիտեմ, որ հասարակ բան եմ ասում, գիտեմ, որ ավելի կարևոր ու խորքային պրոբլեմներ ունենք, բայց հասարակ բան էլի:Կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հաճախակի եմ տեսնում Հյուսիսայինում, Մաշտոցի Պուրակում, երեկ նաև Կասկադում և այլն:Ինչու՞ է Հայաստանում պետական ծառայողը վախենում, չգիտեմ կամ չի ուզում մարդկանց մեջ դուրս գալ, Երևանցիների աչքին երևալ, վախենում են, որ մի քանի լավ բան կասեն:Հետո ինչ, ինչու ուրիշ տեղ կարողա բոլորին գովում են:Հասարակ բան է, բայց կարող են սկսել սենց բաներից, ինչի Արմեն Աշոտյանը, կամ մեր երիտասարդ նախարարներից ցանկացածը, որ իրեն սենց պահի, կարողա սկսելու են քիչ հարգել կամ ուրիշ բան մտածել իրենց մասին, բնականաբար ոչ:Սա լուրջ եմ ասում, մեծ նշանակություն ունի, շատ լուրջ, մարդկանց մեջ շատ բան է փոխում, երբ տեսնում է, որ պետական ծառայողը, նախարար, քաղաքապետ, ինչու չէ վարչապետ հասարակ մարդկանց պես են պահում իրենց, և ոչ թե հարցազրույցներում ասում, որ իրենք հասարակ մահկանացուներ են, բայց էդպես չեն ապրում, չեն ցույց տալիս, հպարտ են, գոռոզ, եսասեր ու ինքնահավան:Շատ եմ ուզում, որ էս մշակույթը տեղ գտնի նաև իմ քաղաքում, եթե սենց բան կա Լոնդունում, եվրոպական մի շարք քաղաքներում, ինչու է դե էս հարցում էլ՝իրենցից հետ մի մնացեք, չէ, որ ասում եք, մեր ինտերգրումը միայն Եվրոպան է, չէ, որ սիրում եք, որ եվրոպական էդպիսի բարձր գործիչների եք ընդունում, քննարկում այս կամ այն հարցեր, դե դա էլ սովորեք էլի իրենցից:Երևանցին միայն ուրախ կլինի, թող տեսնի մի քանի բա էլ ասի, դրանով միայն դուք կբարձրանաք ու ձեր անունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/406796232709569
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել