Shamshyan.com-ը գրում է․

Այսօր` նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 30-ի սահմաններում Աթենքի փողոցում բախվել են 19-ամյա Սամվել Մեջլումյանի վարած Nissan Tiana մակնիշի 34 ZC 213 համարանիշներով և 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «Lion» տաքսի ծառայության Daewoo մակնիշի Տ 5125 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարների թիվ 1 ջոկոտը՝ 1 մարտական հաշվարկով, ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել