Hraparak.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովի այսօրվա նիստի ավարտից հետո, երբ պատգամավորները դուրս են եկել միջանցք ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել, որը վերածվել է ծեծկռտուքի։ ԱԺ պատգամավորները աղմուկի վրա դուրս են եկել և բաժանել իրար քաշքշող Ֆարմանյանին ու Զուրաբյանին։ Ավելի ուշ մենք կապվեցինք Սամվել ֆարմանյանի հետ և խնդրեցինք հնարավորինս հանգամանալից ներկայացնել, դեպքի մանրամասները: Նա մեզ փոխանցեց հետևյալը. «Ուշադրության կամ քննարկման արժանի ոչինչ էլ տեղի իրականում չի ունեցել: Նիստի ավարտից հետո ընտրակարգի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումները շարունակվեցին նիստերի դահլիճին հարակից սրահում և նախագծի հիմնական հեղինակ պարոն Ռուբեն Հակոբյանի հետ, ինչպես միշտ, բարեկամաբար զրուզում էինք՝ բերելով յուրաքանչյուրս մեր փաստարկները: Պարոն Զուրաբյանը «մեջ ընկավ»՝ օգտագործելով բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը, ինչին ի պատասխան, այո, դաստիարակիչ ապտակ եմ տվել: Նման իրավիճակում, հավատացնում եմ, ցանկացած հայ տղամարդ կվարվեր նույն կերպ: Ներողություն եմ խնդրում ներկա իմ մյուս գործընկերներից՝ տհաճ միջադեպի համար»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել