Շվեդիայի թագուհի Ժոզեֆինային պատկանած մարգարտե վզնոցը Ժնևում Sotheby’s աճուրդի տան կողմից վաճառվել է 3.42 մլն դոլարով: Թագավորական վզնոցը՝ տանձաձև 7 մարգարիտներով, աճուրդի տան կողմից գնահատվել է 800 հազարից 1.5 մլն դոլար: Վզնոցի նոր տիրոջ անունը չի հաղորդվում: Ընդհանուր առմամբ Sotheby’s-ը վաճառել է 95 մլն դոլարի զարդ՝ հայտնում է France Press-ը: Ժոզեֆինա Լեյխտենբերգը եղել է Շվեդիայի և Նորվեգիայի միության թագավոր Օսկար Առաջինի կինը: Ամուսինը գահին է եղել 1844-1859թթ.: Թագուհու անունը Ժոզեֆինա էր դրվել՝ ի պատիվ տատիկի՝ Ժոզեֆինա Բոգարնեի, ով եղել է Նապոլեոնի առաջին կինը:
Slaq.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/229533/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



