Երբ ադրբեջանական կողմը խոցում էր ԼՂՀ ՊՆ ուղղաթիռը, բնականաբար, լավ հասկանում էր այդ ճղճիմ և ստոր քայլի հետևանքները: Ակնհայտ է, որ սա միանշանակ կոնֆլիկտի էսկալացիային տանող սադրիչ գործողություն էր: Հետևաբար, ինչու՞ են այդ ստահակները հատկապես հիմա լարում իրավիճակը: Բացատրություններից առավել իրատեսական է թվում այն, որ ըստ էության, նման աննախադեպ սանձարձակ քայլով նրանք փորձում են վիժեցնել բանակցային վերջին ձեռքբերումները: Պարզ է՝ Ադրբեջանի բռնապետը բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ համաձայնությունների է գալիս, հետո երևի թե հասկանում է, որ դրանց գինը կոնկրետ իր համար հղի է ընդհուպ մինչև իշխանությունը կորցնելու վտանգներով, վերադառնում է «ի շրջանը յուր»: Բնական է, որ իր խնդիրը լուծելու համար չլիներ այս մեկը, նա հերթական ինչ-որ նենգ բան կհորիներ: Համենայնդեպս, վերջին շրջանում մենք բավականին շատ ենք ականատես լինում տարաբնույթ դիվերսիոն հարձակումների և այլ սանձարձակ գործողությունների: Այսպիսով մեզ համար հետևությունը մեկն է. ՑԱՆԿԱՑԱԾ ՆՄԱՆ ՔԱՅԼ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ: Ցավոք, այլ տարբերակ չկա... Ընդամենը երկու-երեք ամիս առաջ միայն այդպես հնարավոր եղավ լռեցնել իրականության զգացումն ու չափը կորցրած ոսոխին:
Խոնարհվում եմ մեր հերոս տղաների վառ հիշատակի առջև... Սիրտս մի տեսակ մղկտում է, բայց միևնույն է՝ չեմ ուզում զգացմունքներին տուրք տալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/402075839946418?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել