Մետաֆորիկ պատմություն. բոլոր համընկնումները ոչ պատահական են.
Լինում է, չի լինում մի փոքրիկ խավարասեր է լինում, անունը՝ Իլհամ. նա հայտնի խավարասերների թափառական ցեղից էր... Սրանք սիրում էին մութ գործեր անել, բայց երբ լույս էին տեսնում, արագ թաղվում էին խավիարի մեջ, որը իրենցն էլ չէր, ու որին տիրացել էին էլի թաքուն ու մթով... Մի անգամ սրա խավարամոլ պապը հանդգնեց արևի լույսով անցնել գործի, բայց խղճուկը տապալվեց ու սկսեց արագ մի անկյուն փնտրել, որ թաքնվի, հաջորդը հայրն էր..... Նա երբեք չէր պատկերացրել, թե ինչ բան է արևը... Նա նույնպես փախավ... Ու երկար չէր անցել, երբ հանկարծ այս պստլիկը` այս երկարաբեղիկ Իլհամիկը, ոգեշնչվեց պապերի օրինակով ու որոշեց իր բեղիկները շարժել արևի տակ... Բայց... Դեռ մի քանի քայլ էր արել, մեկ էլ, հո՛պ, կրկին արևը փռեց իր թևերը, ու այս ճստլիկը նորից վազեց ու ապավինեց իրենց ցեղական թաքստոցին՝ խավիարակույտին... Ասյտեղ ապահով էր. սև, մութ, խոնավ. խավարասերներն աստիճանաբար սկսում են պաշտել այդ խավիարը, քանի որ ինչ կանեին առանց դրա..... Նրանք դառնում են խավիարասեր խավարասերներ ու սկսում իրենց միակ հարստությունը հյուրասիրել իրենց միջատ բարեկամներին. հյուրասիրում ու պատմում էին, թե ինչ բան է արևը... Ի՜նչ սարսափելի բան... Ի՜նչ վտանգավոր. ու իրենք պիտի գործեն մութ ժամանակ, քանի որ արևը չի սիրում խավարասերներին... Ահա այսպես, նրանք մութ ժամանակ, թաքուն, նենգաբար սկսեցին իրենց բեղերը շարժել ու ցայսօր շարժում են հենց այդպես` թաքուն... Իլհամի բեղիկները մութ գործեր են սիրում... Լույսն ու արևը նրանց համար չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/924384564239169
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել