Esem.am-ը գրում է․
Փոքրիկ դերասանուհի Տաթևիկ Պողոսյանին շատերը կհիշեն որպես «Ոստիկաններ» հեռուստասերիալի Անի: 9-ամյա աղջնակը վերջերս էլ նկկարահանվել է «Իմ փոքրիկ փեսացուն»կատակերգությունում, որն էկրան կբարձրանա նոյեմբերի 27-ից:
ESem.am-ի հետ զրույցում Տաթևիկն ասաց, որ իր հերոսուհին ուրախ, մի փոքր վախկոտ աղջնակ է: «Մեկ-մեկ նրան նմանացնում եմ ինձ: Ես էլ եմ մի քիչ վախկոտ, սակայն տարբերությունն այն է, որ ես գտնում եմ ելքեր, իսկ ինքը՝ չէ»,- ասաց նա և հավելեց, որ իր հերոսուհուն մեծ տարիքում մարմնավորում է Գայանե Ավետիսյանը: Ըստ փոքրիկ դերասանուհու՝ ինքն ու Գայանեն նման չեն իրար:

«Նկարահանումները հեշտ էին: Կային բաներ, որոնցում դժվարանում էի, բայց «տակից դուրս էի գալիս»:) Այսինքն՝ լավ անում էի: Ամենադժվարը լացելու տեսարանն էր. ես պետք է կատակերգական լացեի, բայց իսկական էի լացում,- ասաց նա ու հավելեց, որ իրականում այնքան էլ շատ չի լացում: -Ռեժիսորն ասում էր՝ մի բան հիշի, որը քեզ համար տխուր է, բայց դա չէր ազդում ինձ վրա: Վերջում ձևական լացեցի ու ստացվեց:)»:
Տաթևիկը նշեց, որ նկարահանումները շատ ուրախ ու հետաքրքիր են անցել, իսկ իրեն ամենաշատը տպավորվել է Դիլիջանում թենիս խաղալու տեսարանը: «Նկարահանումների ժամանակ շատ էինք ուրախանում, մեկ-մեկ խաղում էինք:) Ատացվում էր, որ «rec»-ի ժամանակ մենք շփոթվում էնք ու ընկնում խաղով կամ մինչև «ստոպ» ասելը սկսում էինք խոսել իրար հետ ու ամեն ինչ նորից սկսում»,- հիշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



