Ադրբեջանը կործանիչներ է օդ բարձրացրել` ահա նման խորագրով են ադրբեջանական լրատվակայքերը մատուցում իրենց ՌԾՈւ, ՌՕՈւ համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք մեկնարկել են այսօր, ունենալու են 3 փուլ, ավարտվելու են, ըստ պաշտոնական տվյալների, նոյեմբերի 17-ին: Իսկ թե ինչու է ադրբեջանական քարոզչամեքենան հենց կործանիչները դնում վերնագիր, դա վաղուց հայտնի է. այն փորձում է կրկին առաջ քաշել հայկական կողմի նկատմամբ իր օդային գերակայության, ավելի հզոր օդուժի թեզը, ինչից էլ, ըստ ադրբեջանական քարոզչության, մենք` հայերս, ամենաշատն ենք վախենում: Իսկ թե ինչու են զորավարժությունների մասին լուրը հայկական որոշ կայքեր կործանիչներին հիշատակող վերնագրով տալիս, այ դա չեմ հասկանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/801338029933156?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել