Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի հրամանատարը եւ լեյտենանտ Ազատ ՍահակյանըYerkir.am-ը գրում է․

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` ժամը 13.45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:   Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի մյուս երկու անդամներն էին՝ լեյտենանտ Ազատ Սահակյան և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան։ Երեխաների հետ պատկերված տղամարդը խոցված ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանն է: Երկրորդ լուսանկարում լեյտենանտ Ազատ Սահակյանն է: Լուսանկարները՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել