Երեկ որոշեցի ստուգել, թե ի՞նչ է կատարվում հայկական հեռուստաեթերում, ի՞նչ նորարարություններ կան, ի՞նչ դրական տեղաշարժեր են նկատվում, և, պատահաբար հեռակառավարման վահանակը կանգ առավ Արմենիա թիվիի ալիքի վրա.. պարզվում է Արմենիան թքած ունի այն բոլոր բողոքների , դժգոհությունների վրա, որոնք հնչել են և շարունակում են հնչել չարաբաստիկ «yere1» հաղորդաշարի պատճառով: Որոշել է թարմացնել երեխաների հիշողությունը՝ ևս մեկ անգամ կրկնելով այդ կապիկությունը, հաղորդում, որը փչացրեց մի ամբողջ սերունդ, որի միջոցով 5 տարեկան երեխայի բառապաշար մտավ «գալաբոկը»: Իսկ ո՞րն է կրկնության նպատակը. ևս մեկ սերունդի դեգրադացնե՞լը. դեռ նոր դպրոց մտնող երեխային զինելը «գալաբոկի» մասին տեղեկություններով, Թե՞ նրան սեփական երկրի մայրաքաղաքի գրության և արտասանության աղավաղված տարբերակ մատուցելը (yere1): Դու քո միսիան շատ լավ ես կատարում «yere1» հաղորդաշարը պատրաստող անձնակազմ.. շարունակում ես դեգրադացնել սերնդին՝ քո անմակարդակ և ոչինչ չասող «հումորներով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել