Հայկական ուղղաթիռի խոցման և երեք հայորդիների զոհվելու մասին նորությունը պայթած ռումբի էֆեկտ ունեցավ Հայաստանի քաղաքացիների և միջազգային հանրության շրջանում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու բարեկամներին: Այն, որ պատասխանը չի ուշանա, և թշնամին քառակի ավել զոհերով կնահանջի, չեմ կասկածում: Բայց մեկ կարևոր բան պետք է պարզեն մեր ռազմական փորձագետները և դատախազության աշխատակիցները. ի՞նչ զենքով է խոցվել այդ ուղղաթիռը։
Ավելի քան համոզված եմ, որ այդ զենքը, որով խոցվեց հայկական ուղղաթիռը և խլեց երեք հայ զինվորի կյանք, մատակարարված էր մեր «ռազմավարական դաշնակցի»` Ռուսաստանի կողմից` բիզնես-ծրագրի շրջանակներում: Կուտակված զենքը մեկ օր կրակելու է, իսկ այս պարագայում արդեն կրակել է, և դեռ որքան կկրակի` պատճառելով մեծ մարդկային ցավ և ողբերգություն: Ոմանց համար դա ընդամենը բիզնես է, իսկ ոմանց համար` մարդկային կյանք ու խեղված ճակատագրեր:
Հետևաբար իրավիճակը սթափ գնահատելու համար անհրաժեշտ է նույնականացնել բարեկամներին և թշնամիներին` ճիշտ ռազմավարական դիրք և դիրքորոշում վերցնելու համար:
Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ ԱՄՆ, ԵՄ պետությունները և Հարավային Կորեան հրաժարվել են Ադրբեջանին զենք վաճառել՝ հիմնավորելով, որ ցանկացած զենքի վաճառք կխախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել