Այս պահի դրությամբ խփված ուղղաթիռի մեջ գտնվող մեր օդաչուները չեն փոխանցվել հայկական կողմին: Չեմ ցանկանում սին հույսեր փայփայել նրանց ողջ լինելու մասին, սակայն մինչև նրանք չփոխանցվեն հայկական կողմին, վաղաժամ է հայտարարել, որ նրանք ուղղաթիռի պայթյունից են զոհվել. Իսկ միգուցե նրանք գերի են ընկել ադրբեջանական կողմին և գերության մեջ են սպանվել, կամ էլ դեռ ողջ են ու մեր վաղաժամ հայտարարությունների պատճառով ադրբեջանական կողմը նրանց ոչնչացնի։ Ամեն դեպքում պետք չէ ժամանակից շուտ հայտարարություններ անել. այսօր միակ բանը, որ պետք է անենք, ամեն կերպ նրանց Հայաստան վերադարձնելն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/772314696141316?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել