Հրաշքը տեղի է ունենում 21-րդ օրը, երբ սովորական հավկիթից լույս աշխարհ է գալիս դեղին ճուտիկը: Ուզու՞մ եք տեսնել, թե ինչպես: Խնդրեմ:

Հիշեցնեմ, որ ինկուբատորը մարդիկ հնարել են դեռևս 1000 տարի առաջ:

 

 

 

 

Սովորական հավկիթ: Տեսնու՞մ եք սպիտակ, խիտ հատվածը: Այդտեղից էլ սկսում է ձևավորվել ապագա ճուտը:

 

Օր 2-րդ: Դեղնուցի վրա հայտնվում են արյունատար անոթները:

 

Օր 3-րդ

 

Օր 4-րդ: Գործընթացը սկսվում է առավել նկատելի դառնալ:

 

 Ընդհանուր առմամբ ճուտն առաջանում է աչքից:

 

Օր 7-րդ: Սաղմի վրա հայտնվում է բերան:

 

Ձուն այդ ամբողջ ընթացքում ակտիվ շնչում է՝ մեկ օրում սպառելով 2-4 լիտր թթվածին:

 

9-րդ օրը մեջքի վրա սկսում են ձևավորվել առաջին փետրային անցքերը:

 

10-րդ օրը ձևավորվում է կտուցը:

 

Ընդհանուր առմամբ, ճուտը մեծանում է ոչ թե օրերով, այլ ժամերով:

 

13-րդ օրն արդեն ձևավորվել է կոպը, իսկ գլխի վրա առաջանում է աղվամազը:

 

14-րդ օրն այն ամբողջովին պատված է աղվամազով:

 

Օր 15-րդ: Աչքն ամբողջովին ձևավորված է:

 

16-18-րդ օրերի ընթացքում սպիտակուցն ամբողջովին սպառված է լինում սաղմի կողմից:

 

Իսկ նա աճում է ու աճում:

 

19-րդ օրը ճուտը սկսում է կամաց-կամաց շարժել վիզը և բացել աչքերը:

 

20-րդ օրը ճուտիկն ամբողջովին ձևավորված է:

 

21-րդ օրը տեղի է ունենում վերջին գործողությունը, որն արտաքինից ունի այսպիսի տեսք:

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել