Նոյեմբերի 13-ին Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Եզակի՝ իր տեսակով, բացառիկ, ու վախենալու չափ անկեղծ այս արձակագրից վախենում էին նույնքան, որքան Նույն քաղաքական գործչից.. Վախը... 
Հ.Գ.
....Աշոտ Բլեյան. (Բլե ջան) հատուկ քեզ համար.. Կարոտդ գոնե մի քիչ փարատվի..... Նրան հիշողներ կա՜ն։)

.....Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին և շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ՝ հիշողության դարանում, օրերի ընթացքը տպված է անկորուստ, և միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ և տեսավ, որ կյանքն իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական է»,-մտածեց մարդը։ Այլևս հասկանալի էր, անդունդն առջևում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջևը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից և երբ հասավ քեզ, առջևում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ. ինքն անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը»,-դառնացավ մենակ մարդը։

Վանո Սիրադեղյան. «Ափսոս էր երեխան» կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել