1in.am-ը գրում է․
Դաջվածքների փառատոնը իսկական իրադարձություն է, որտեղ մարդիկ կարող են իմանալ դաջվածքի արվեստի նորությունները, ցուցադրել մարմնի վրա արված նկարների գեղեցկությունը կամ էլ պատվեր անել լավագույն վարպետների մոտ, ովքեր հավաքվում են աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն, ամենահետաքրքիրն ուրիշների դաջվածքները նայելն է, որոնք ապշեցնում են իրենց համագործակցության, գունեղությամբ և մասշտաբներով:
2014-ի սեպտեմբերին, Լոնդոնում տեղի է ունեցել Դաջվածքների եռօրյա միջազգային փառատոնը, որտեղ հավաքվել են ամենահայտնի տատու-վարպետները, ովքեր աշխատում են ամենատարբեր ոճերում: Ավելի քան 340 նկարիչներ և մի քանի հազար այցելուներ ունեցող փառատոնը ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1478962.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել














