Ադրբեջանցիները հայկական ուղղաթիռ խոցելուց հետո անցել են վիրտուալ հարձակման: Նախ նրանց Պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարել, որ ուղղաթիռը խախտել է օդային սահմանը և փորձել հարվածել ադրբեջանական դիրքերին: Ընդ որում իրենց իսկ կողմից տարածված՝ դեպքի իրական տեսահոլովակը հերքում է իրենց իսկ պաշտոնական տեսակետը: Հետաքրքիր է, որ նման ապատեղեկատվությունը հեշտությամբ կուլ են տալիս սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը` հերթական անգամ հակահայկական վայնասուն բարձրացնելով: Իրականում MI-24 ուղղաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում և բնավ նպատակ չի ունեցել պատերազմական գործողություններ սկսել ադրբեջանցիների դեմ: Հերթական ապատեղեկատվությունն իրեն երկար սպասեցնել չտվեց. ադրբեջանցիները տեսահոլովակ տարածեցին, որոնք իբր հայկական ուղղաթիռը խփելու կադրերն են, իսկ իրականում այնտեղ MI-8 մակնիշի ուղղաթիռ էր: Վերոնշյալը հաշվի առնելով` կարելի է փաստել, որ հարևան երկրից նոր ապատեղեկատվությունները վստահաբար իրենց երկար սպասեցնել չեն տա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203034261846749
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել