Վլադիմիր Խոեցյանը  նորմալ է վերաբերվում ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի` սեքս սկանդալում հայտնվելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր բնակարանը խուզարկելուն:

Ըստ Վլադիմիր Խոեցյանի` ռեկտորը նման բան է արել ոչ թե իրեն կասկածելու պատճառով, այլ կատարվածի մեղավորությունն ինչ-որ մեկի վրա գցելու, քանի որ գիտակցում է` հանցագործությունը դժվար թե բացահայտվի:

Ըստ Վլադիմիր Խոեցյանի՝ ռեկտորի արարքը «ցայտնոտի մեջ ընկած մարդու» պահվածք է, հատկապես որ ինքը ռեկտորի՝ սեքս սկանդալում հայտնվելու առթիվ հարուցված քրեական գործում ներկայացրել է Թոքմաջյանին. «Ես 4 շաբաթ առավոտից իրիկուն քաղմասներից չեմ եկել, որ ինչով կարողանամ օգտակար լինեմ: Հիմա ո՞նց կարելի ա վերցնել, քո երեխու տարիքի մարդու վրա քրեական գործ փորձել բարդել, մենակ թե դու մաքրվես հասարակական կարծիքի տեսանկյունից»,-ասաց Խոեցյանը՝ նշելով, որ իր հանդեպ թշնամանք այն աստիճանի է, որ ռեկտորը աշխատակիցներից է կանչում արձակուրդից եւ բարկանում նրանց վրա՝ Խոեցյանի ֆեյսբուքյան ստատուսը լայքելու համար. «Արդեն ինձ երկու հոգի բողոքել են, ասում են՝ կանչել, վրես գոռգոռում ա, ասում ա` խի ես դու լայք արել Վլադի ստատուսը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում հայտնվել էր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի  ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:  Մի քանի օր առաջ Վլադիմիր Խոեցյանին հեռացրել են աշխատանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել