Մոսկվայում ծեծի են ենթարկել ամենաերիտասարդ «օրենքով գողին» (ֆոտո)Armlur.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» ինֆորմացիոն գործակալությանը, Մոսկվայում հոկտեմբերի վերջին հարձակում են գործել 21-ամյա «օրենքով գող» Ռևազ Ուբիլավայի վրա, ով ավելի հայտնի է որպես Ռևազ Դժվարսկի:

Ռևազի հակառակորդները պարզել են նրա բնակության վայրը և այնտեղ սպասել նրան: Երիտասարդ «օրենքով գողի» վրա հարձակվել են չորս հոգի: Նրանց գլխավորել է Մերաբ Մզարելուայի որդին՝ Մերաբ Մերաբովիչը՝ նույն ինքը Կիկոն:

Սկզբում Ռևազի վրա կրակել են տրավմատիկ ատրճանակից և վնասել նրա ականջը, այնուհետեև ծեծի են ենթարկել՝ վերջում «գողերից» բարևներ փոխանցելով: «Իտալական գողերի» հետ ընկերություն անելու համար Ռևազին պատժելու փորձ են արել դեռևս Սմոլենսկի ուղղիչ գաղութում նրա գտնվելու ժամանակ, սակայն հետագայում նրան «ներում է շնորհվել»: 

as2
as1
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել