Armlur.am-ը գրում է․
«Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն այն հայազգի գործարարներից է, ով իր ունեցվածքը ձեռք է բերել հայրենիքից դուրս՝ Ռուսաստանում: Նրա եղբայրը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն է:

Կենսագրությունը: Ծնվել է 1965 թվականին Կալինինոյում: 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «մեքենաշինության» ֆակուլտետը: Ծանր տարիներին տեղափոխվել է Ռուսաստան և հաստատվել Կալուգայում: Բացել է սկզբում մեկ խանութ, ապա երկրորդը, երրորդը, տասներորդը և այդպես տարիների ընթացքում զարգացրել է իր բիզնեսը: Ամուսնացած է, ունի երեք երեխա: 
Կարողությունը: Զուտ կապիտալը՝ 3,8 մլրդ ԱՄՆ դոլար (2013 թ. մարտի դրությամբ): Հարստության աղբյուր՝ շինարարական ընկերություններ, անշարժ գույք: Forbes միլիարդատերեր՝ 351-րդ հորիզոնական, Forbes Ռուսաստան՝ 29-րդ հորիզոնական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



